• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Միրզախանյանի և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսի այցը Մաաստրիխտ

15 օգոստոսի, 2020

Ս.թ օգոստոսի 15-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Միրզախանյանը և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսն այցելեցին Նիդերլանդների հարավային Լիմբուրգ նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցան Մաաստրիխտի Անի հայ համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։

Հյուրերին բարի գալուստի խոսքով դիմեց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լևոն Սարկիսը, այնուհետև, ներկայացվեց Մաաստրիխտի հայ համայնքի պատմությունը և կենսագործունեությունը։ 

Դեսպան Ն․ Սխերմերսը շնորհակալություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին, խոսեց հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ այն նոր մակարդակի է բարձրացվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո,  և այդ հանգամանքով պայմանավորված Նիդերլանդների կառավարությունն  իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի իշխանություններին՝ երկրում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ճանապարհին։

Հաջորդիվ խոսքը փոխանցվեծ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դ․ Միրզախանյանին, ով, միանալով համայնքի ներկայացուցիչների՝ դեսպան Ն․ Սխերմերսին ուղղված ողջույնի խոսքերին, նշեց, որ պարոն Սխերմերսը մինչև այժմ միակ եվրոպական դեսպանն է, ով նշանակվելուց հետո նախքան Հայաստան մեկնելը հանդիպումների շարք  է նախաձեռնել  հայ համայնքային կառույցների հետ, ինչի մասին տարբեր առիթներով հայտարարել է նաև ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Դ․ Միրզախանյանը Ն․ Սխերմերսին տեղեկացրեց, որ Մաաստրիխտը պատմական քաղաք է ո՛չ միայն Նիդերլանդների համար, որտեղ ստորագրվել է ԵՄ հիմնադիր փաստաթուղթը, այն նաև յուրահատուկ տեղ է զբաղեցնում նիդերլանդահայության կյանքում և սփյուռքահայ իրականության մեջ։ Ասվածի վկայությունն է այն փաստը, որ քաղաքի հովանավոր սուրբը՝ Սուրբ Սերվատիոսը, ազգությամբ հայ է և համարվում է ներկայիս Նիդերլանդների տարածքում քրիստոնեություն քարոզող 1-ին եպիսկոպոսը։

Իր խոսքի վերջում Դ․ Միրզախանյանն ամենայն հաջողություններ մաղթեց Ն․ Սխերմերսին ստանձնած նոր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ երկու դեսպանությունների ակտիվ համագործակցության, ինչպես նաև ՆԹ հայ համայնքային կառույցների ներգրավվածության միջոցով հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր որակ կստանան։

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մաաստրիխտի կենտրոնում գտնվող Սուրբ Սերվատիոսի բազիլիկ եկեղեցի, շրջայց կատարեցին քաղաքում, ծանոթացան հայակական ժառանգություն կրող այլ կոթողների։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: